Մելքումյանն առաջարկում է երաշխավորել ոչ թե մինչև 10 մլն, այլ մինչև 16 մլն դրամ ավանդները


Մելքումյանն առաջարկում է երաշխավորել ոչ թե մինչև 10 մլն, այլ մինչև 16 մլն դրամ ավանդները
Հունիս 2 13:13 2020

Հայաստանում գործող համակարգի համաձայն, եթե բանկը սնանկանում է, ապա այնտեղ դրված ավանդները վերադարձվում են դրանց տերերին, եթե չեն գերազանցում 10 միլիոն դրամը։ Այսօր Ազգային ժողով ներկայացված նախագծով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 16 միլիոն դրամ։

Ֆոնդը, որտեղից վճարվում են ավանդատուների գումարները, ձևավորվում է հենց բանկերից վերցվող տոկոսներից։ Մելքումյանը վստահեցնում է, որ այդ ֆոնդում հիմա այնքան գումար կա, որ բանկերից վերցվող տոկոսը բարձրացնելու կարիք չկա։

Նրա խոսքով՝ դրամով դրված ավանդները 10 մլն դրամից պետք է բարձրացվեն 16 մլն դրամ, իսկ դոլարայինները 5 մլն դրամի համարժեք գումարից մինչև 7 մլն դրամին համարժեքը։

Մելքումյանը նաև տեղեկացրեց, որ այս կարգավորումը պարբերական փոփոխություններ է ենթադրում, և այդ 5 տարի ժամկետը լրացել է։



loading...