Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: