Պետական իշխանության մարմիններում հաստիքների թիվը կավելանա


Պետական իշխանության մարմիններում հաստիքների թիվը կավելանա
Հունիս 1 22:01 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ փոփոխություն է կատարվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 1-ին կետում «653» թիվը փոխարինել «726» թվով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 1-ին կետում նշված է ՀՀ դատախազությունում աշխատողների առավելագույն թիվը (հաստիքների միավորը)»,- ասվում է որոշման մեջ: