Սա շատ ծանր հիվանդություն է և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան. վարչապետը՝ կորոնավիրուսի մասին


Սա շատ ծանր հիվանդություն է և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան. վարչապետը՝ կորոնավիրուսի մասին
Հունիս 1 20:18 2020

Ամենօրյա աշխատանք է տարվում տարբեր բուժհաստատությունների հետ, որ վերականդանեցման տեղերն ավելացվեն, ամեն ինչ անում ենք, որ ճգնաժամ չունենանք: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիվանդության առնաձնահատկությունն այն է, որ ովքեր ինտեսիվ բժշկական օգնություն են ստանում, նրանք մահանում են, սա շատ ծանր հիվանդություն է և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերել դրան»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ պետք է առավելագույնն անենք՝ վարակի տարածման երկրորդ ալիքը հսկողության տակ առնելու համար, և թեև կարևոր համարեց կառավարության ջանքերը, բայց նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունը շատ բան է որոշում:

Վարչապետը նշեց, որ ամեն ինչ արել են, որ մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ և հարմարավետ, բայց եկավ մի պահ, որ այդքան շատ էին դրական դեպքերը, որ նման պայմաններում պահելու հանարվորություն չկար: «Շատ դեպքերում չախտորոշված դեպքն ավելի վտանգավոր է, քան ախտորոշված դեպքերը, քանի որ իրենք էլ շրջապատն էլ չգիտի, որ վարակված են»,-ասաց նա:

 

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սահմանափակումների ռեժիմին վերադարձը ծայրահեղ մեթոդ է և այս փուլում նման թեմա չեն քննարկում: «Մոտակա նիստերին կքննարկվի զբոսաշրջության ոլորտի հետ կապված քայլերը և օդային հաղորդակցության վերաբեացման հետ կապված հարցրեը, որոնք նախնական քննարկման արդյունքում ենթադրվում է որ կլինեն ամռան կեսերից՝ այսինք՝ հուլիսի կեսերից և համապատասխան արդեն կաոնների մշակումը»,-հայտնեց նա:

Տիգրան Ավինյանը հայտնեց նաև, որ նախաձեռնել են թեստավորման արտադրություն ՀՀ-ում: «Եվ ներկրված 100 հազար ռեագենտների արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է ՀՎԿԱԿ-ին: Իսկ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի կարողությունները գնահատվում է, որ օրական 3000-5000 թեստ կարող է արտադրել: Դա հետագա մեր թեստավորման քանակների ավելացման պայմաններում հնարավորություն է ստեղծելու բավարարել մեր իսկ պահանջարկ»,-ասաց նա: