Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար


Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար
Հունիս 1 20:00 2020

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մայիսի 27-ի այցելության ժամանակ։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Տանձուտի համայնքապետ Մխիթար Պետրոսյանը։

Նա հայտնեց, որ այս ընթացքում համայնքում արձանագրվել է 2 բնակչի մահ, որոնց մոտ հաստատված է եղել կորոնավիրուսային հիվանդություն։ Սակայն համայնքապետը նշեց, որ չի կարող ասել՝ արդյո՞ք վիրուսի հետեւանքով են մահացել, թե՞ ոչ։

«Այս պահին 3 բնակիչ հիվանդանոցում բուժվում են, մնացածը տանն են, թվեր չեմ կարող հրապարակել»,- ասաց համայնքապետը եւ հավելեց, որ վարակվածներն հիմնականում երիտասարդներ են։