Այսօրվանից Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց վիզայի ձեւակերպման մուտք գործել Հայաստան


Այսօրվանից Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց վիզայի ձեւակերպման մուտք գործել Հայաստան
Հունիս 1 19:00 2020

2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, եւ 2020թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձեւակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

Միաժամանակ ՀՀ ԱԳՆ հիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչեւ 2020թ․ հունիսի 13-ը, հետեւաբար դրանով պայմանավորված անձանց ՀՀ տարածք մուտքի եւ ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչեւ արտակարգ դրության ռեժիմի ավարտը:

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրանի Իսլամական Հանրապետություն այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

 



loading...