1 օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 11 նոր դեպք


1 օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 11 նոր դեպք
Հունիս 1 18:16 2020

Ըստ  stopcov.ge կայքում նշված տվյալների՝  այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 794 դեպք: Առողջացել է ևս 19 անձ և ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 624:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 12 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 2494 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ է գտնվում 301 մարդ: