Ալափարսում միակողմանի թոքաբորբ ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել


Ալափարսում միակողմանի թոքաբորբ ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել
Հունիս 1 17:55 2020

Մայիսի 26-ին Կոտայքի մարզի Ալափարս գյուղում «միակողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետ Արտակ Սարիբեկյանն ասաց, որ 59-ամյա կինն ունեցել է նաեւ այլ հիվանդություն։

Նա հայտնեց, որ կինը տեղափոխվել էր Նորքի «Ինֆեկցիոն» հիվանդանոց։ «Չեմ կարող ասել՝ գյուղում է մահացել, թե հիվանդանոցում»,- ասաց համայնքապետը։

Նա հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



loading...