Շնորհավորում ենք մեր փոքրիկների տոնը, մաղթում երջանիկ մանկություն, պայծառ ժպիտներ․ Ինչպես են Էջմիածնում շնորհավորել մանուկներին․ քաղաքապետ


Շնորհավորում ենք մեր փոքրիկների տոնը, մաղթում երջանիկ մանկություն, պայծառ ժպիտներ․ Ինչպես են Էջմիածնում շնորհավորել մանուկներին․ քաղաքապետ
Հունիս 1 17:22 2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.

 

«Շնորհավորում ենք մանուկների պաշտպանության միջազգային օրը: Կարանտինային պայմանները մեզ թույլ չտվեցին հավուր պատշաճի կազմակերպել ամենապայծառ տոներից մեկը, բայց, անտեսել այն, մենք չէին կարող։

Մեր ուրախ ավտոբուսը շրջել է քաղաքի թաղամասերով, շնորհավորել փոքրիկների տոնը և հանդիպող երեխաներին նվիրել խաղալիքներ։ Իհարկե, պահվել են անվտանգության բոլոր նորմերը. նվերները երեխաներին հանձնող երիտասարդները կրել են պաշտպանիչ արտահագուստներ, նախապես ջերմաչափվել են եւ պարբերաբար ախտահանվել: Խաղալիքները երեխաներին տրամադրվել են միայն ախտահանումից հետո, երեխաների մեջ կարողացել ենք ապավովել սոցիալական հեռավարությունը։

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր փոքրիկների տոնը, մաղթում երջանիկ մանկություն, պայծառ ժպիտներ, լուսավոր օրեր:
Ուրախ գնացքը դեռ շրջում է քաղաքում»:



loading...