Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին այրվել է փայտյա տնակ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ երկու մարտական հաշվարկ


Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին այրվել է փայտյա տնակ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ երկու մարտական հաշվարկ
Հունիս 1 14:12 2020

Հունիսի 1-ին, ժամը 00։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Ջրառատ թաղամասում, այրվում է տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:57-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է ինքնաշեն փայտյա տնակ (18 քմ):



loading...