ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում գյուղատնտեսական նշանակության և բժշկական նպատակներով օգտագործվող որոշ ապրանքների արտահանման նկատմամբ


ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում գյուղատնտեսական նշանակության և բժշկական նպատակներով օգտագործվող որոշ ապրանքների արտահանման նկատմամբ
Հունիս 1 13:07 2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ պարետի որոշումներով հաստատված ցանկերի ապրանքների արտահանման նկատմամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 24.03.2020թ. թիվ 41 որոշման համաձայն`բժշկական նշանակության մի խումբ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից արգելվում է մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:

ԵՏՀ կոլեգիայի 31.03.2020թ. թիվ 43 որոշման համաձայն` մինչև հունիսի 30-ը ներառյալ արգելվում է նաև գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքների արտահանումը: 

Բացի այդ, Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա մի խումբ ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում է սահմանվել Հայաստանի Հանրապետության պարետի 03.04.2020թ. թիվ 31 որոշմամբ:

«ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի» շրջանակում մաքսային ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում կանխվել է նշված որոշումներով հաստատված ցանկերում ընդգրկված մի շարք ապրանքների արտահանումը։ Արտահանման նման դեպքեր հայտնաբերելիս ՀՀ պետական եկամուտների կոմիտեն գրավոր հարցում է կատարում ՀՀ առողջապահության նախարարություն, որը տալիս է իր գրավոր համաձայնությունը կամ արգելում արտահանումը։

Ապրանքները, որոնք ենթակա չեն փոխաբեռնման, հաշվառվում են մաքսային մարմինների կողմից, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ տեղաշարժվում են ՀՀ տարածքով։



loading...