Նոր Նորքի 4-րդ զանգվածում բախվել են «Infiniti FX35»-ը եւ «Nissan Тeana»-ն. վերջինիս վարորդին հասցրել են հիվանդանոց


Նոր Նորքի 4-րդ զանգվածում բախվել են «Infiniti FX35»-ը եւ «Nissan Тeana»-ն. վերջինիս վարորդին հասցրել են հիվանդանոց
Հունիս 1 12:57 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 31-ին, ժամը 22։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուլիքեւխյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Infiniti FX35» (վարորդ՝ Հովհաննես Մ․, ծնված 1996 թ.) եւ «Nissan Тeana» (վարորդ՝ Արմեն Թ․, ծնված 1969 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Արմեն Թ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։



loading...