Արաբկիրի դատարանն ախտահանում են աշխատանքային ժամին, շնչել հնարավոր չէ. դատավոր


Արաբկիրի դատարանն ախտահանում են աշխատանքային ժամին, շնչել հնարավոր չէ. դատավոր
Հունիս 1 12:09 2020

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում ախտահանումն իրականացնում են աշխատանքային ժամին, դատարանը նախորդիվ ախտահանվել է մեկ անգամ: Այս մասին գրառում է արել դատավոր Զարուհի Նախշքարյանը:

Նա, մասնավորպես, նշել է. «Արաբկիրի դատարանում հատուկ սարքավորմամբ ախտահանումը իրականացվել է մեկ անգամ։Եթե չեմ սխալվում, 20.03.2020թ։Մրնչեւ այսօր շատերը ահազանգել են ախտահանումը ավելի հաճախականացնելու մասին։Եվ ահա այսօր՝աշխատանքային օր, երկուշաբթի, ժամը 9.00֊ից որոշվել է ախտահանել։ Արդյունքում դատարանի աշխատողներին հանել են դուրս եւ խորհուրդ տվել 20 րոպե մուտք չգործել։

Հիմա մուտք ենք գործել. Շնչել հնարավոր չէ, դահլիճներում ծուխը չի պակասում... հաստատապես վնաս է բոլոր նստավայրի աշխատակիցների համար...

Ինչո՞ւ անցած ոչ աշխատանքային չորս օրերին դա հնարավոր չեր իրականացնել եւ չպարալիզացնել դատարանի բնականոն աշխատանքը, չգիտեմ...

Այսպիսի արդյունք է լինում երբ մի բան արվում է ոչ թե ի նպաստ, այլ զեկուցելու համար»:

 



loading...