Այսօր ամռան առաջին օրացուցային օրն է․ օրվա պատմական նշանակությունը


Այսօր ամռան առաջին օրացուցային օրն է․ օրվա պատմական նշանակությունը
Հունիս 1 11:59 2020

Հունիսի 1, տարվա 152-րդ (նահանջ տարիներին՝ 153-րդ) օրն է։

Ամռան առաջին օրացուցային օրն է։

Տարվա ավարտին մնում է 213 օր։

Աշխարհի շատ երկրներում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

1815 թ. – Մոսկվայում բացվեց Սուրբ Հարություն եկեղեցին։

1878 թ. – սկսվեց Բեռլինի կոնգրեսը։

1926 թ. – ծնվել է Մերիլին Մոնրոն, ամերիկացի հռչակավոր դերասանուհի, մոդել և երգչուհի (մահ. 1962 թ.)։

1935 թ. – հիմնվեց Երևանի պետական տիկնիկային թատրոնը։

1968 թ. – մահացել է Հելեն Քելլերը, կույր ու խուլ ամերիկացի կին գրող, արվեստի բնագավառում բակալավրի աստիճան ստացած առաջին կույր ու խուլ անձնավորությունը։

1980 թ. – սկսեց եթեր հեռարձակվել «CNN» հեռուստաալիքը, առաջին շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը։



loading...