Կորոնավիրուսը Փաշինյանի մոտ ընթանում է առանց ախտանշանների․ Ինչպես է վարչապետը վարակվել


Կորոնավիրուսը Փաշինյանի մոտ ընթանում է առանց ախտանշանների․ Ինչպես է վարչապետը վարակվել
Հունիս 1 11:02 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր դառնում է 45 տարեկան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին։

«Այս ժամին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով։ Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է։ Որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ, ընդ որում, դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, փաստորեն դրական արդյունք ունենք, այսինքն՝ վարակված ենք կորոնավիրուսով»։

Վարչապետի խոսքով՝ ինքը վարակվել է աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ Փաշինյանն արձանագրել է ջրի բաժակներն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը։ Նշեց, որ ջուրը մատուցողի մոտ նույնպես կորոնավիրուս է հաստատվել։



loading...