Բրեդ Փիթը տրանսգենդեր դստեր ծննդյան օրվա առթիվ ընտանեկան երեկույթ է կազմակերպել


Բրեդ Փիթը տրանսգենդեր դստեր ծննդյան օրվա առթիվ ընտանեկան երեկույթ է կազմակերպել
Մայիս 31 23:10 2020

56-ամյա Բրեդ Փիթը փորձել է ուրախացնել իր դստերը՝ Շայլոյին, որը դարձել է 14 տարեկան։ Այդ իրադարձության պատվին աստղային հայրիկը երեկույթ է կազմակերպել ընտանեկան միջավայրում։

Աղմկոտ մտերիմները հավաքվել են Անջելինա Ջոլիի տան մոտ։ «Բրեդը շատ էր ցանկանում այդ օրն առանձնահատուկ դարձնել Շեյլոյի համար եւ մանրակրկիտ ծրագրել էր ամեն ինչ։ Նա չի կարողանում հավատալ, որ աղջիկն այդքան է մեծացել», - The Sun-ի հետ կիսվել է աղբյուրը։ Դերասանը երեկույթի մասնակիցներին հյուրասիրել է պիցցա եւ հոբելյարի այլ սիրելի ուտեստներով։ Նա բաց չի թողել նաեւ մոմերով գեղեցիկ տորթի պահը։

 

Փիթի ընկերներից մեկն օգնել է ամբողջ աշխարհից դերասանի ընկերների շնորհավորանքների տեսանյութ հավաքել, քանի որ պանդեմիայի պատճառով նրանք չեն կարող անձամբ շնորհավորել Շիլոյին: Բրեդը դստերը նվիրել է վինտաժային Polaroid, քանի որ նա հետաքրքրվում է նկարահանումներով։ Աստղային հայրը նույնիսկ Շայլոյի վերջին մի քանի տարիների լավագույն լուսանկարներից գիրք է պատրաստել, որը նույնպես որպես նվեր մատուցել է նրան։



loading...