Կառավարությունում առկա է ճգնաժամ, լրջագույն խնդիր կա նաև առողջապահական համակարգում. բժիշկների մեծ մասը վարակված է և հյուծված. Երևանի գլխավոր ախտաբան


Կառավարությունում առկա է ճգնաժամ, լրջագույն խնդիր կա նաև առողջապահական համակարգում. բժիշկների մեծ մասը վարակված է և հյուծված. Երևանի գլխավոր ախտաբան
Մայիս 31 22:38 2020

Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման այսօրվա պատկերը կանխատեսելի էր, քանի որ եթե վարակի դեմ վակցինացիա չկար և հայտնի էր, թե ինչպես է այն տարածվում, ի սկզբանե պետք է լինեին ինքնամեկուսացում և պաշտպանիչ սարքերի կրում, անձնական հիգիենայի պահպանում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար ժամանակին անհասկանալի էր, թե ինչու էին վարչապետն ու փոխվարչապետը հայտարարում, որ վարակը երկրում կառավարելի է: 

«Ենթադրում եմ, որ խորհրդատուները պետք է լինեին առողջապահության բնագավառից։ Կարծում եմ հենց այդ միտքն էլ եղավ պատճառ, որ ձախողեցին, չկարողացան ինչ-որ բան անել»,- ասաց նա՝ հավելելով, որ վիրուսը կառավարելի է դառնում, եթե գտնվում է փակ սրվակում վիրուսոլոգիական սառնարանների խցիկի ինչ-որ մի անկյունում:

Նա նաև հիշատակեց առողջապահության նախարարի հայտարարությունը, որ դիմակների կրումը արդյունավետ չէ, հետո խոսքը փոխելը, թե դրանք կարող են օգնել: Դա էլ անլուրջ քայլ համարեց: «Նախարարի ասածի հետ, որ դիմակները կարող են և չպաշտպանել, պետք են հատուկ դիմակներ, համաձայն եմ, բայց ցանկացած դիմակ, ցանկացած պատնեշ, որը կգտնվի շնչառական ուղիների դիմաց, կարող է որոշակի տոկոսով իջեցնել վարակվելու հավանականությունը»,-ասաց նա:

Արմեն Մխիթարյանը զարմանք արտահայտեց, թե ինչպես է, որ առողջապահության նախարարը, լինելով մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ, թույլ չտվեց, որ վարակի դեմ պայքարի մասին տեղեկատվության մատուցման մեջ ներգրավվեն վարակաբանները, համաճարակաբանները:

«Ես չեմ կարծում, որ վարչապետի գործառույթի մեջ մտնում է, որ մարդկանց բացատրի, որ դիմակներ կրեն, մնում էր՝ մի հատ էլ բացատրեր: Սա խոսում է կառավարության մեջ ճգնաժամի մասին»,- ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 



loading...