Բելգիայի արքայազնը Իսպանիայում վարակվել է կորոնավիրուսով


Բելգիայի արքայազնը Իսպանիայում վարակվել է կորոնավիրուսով
Մայիս 31 22:30 2020

 BBC News-ը հայտնում է, որ Բելգիայի արքայազն Յոահիմը վարակվել է կորոնավիրուսով Իսպանիա այցելելուց հետո։ 

 Բելգիայի թագավոր Ֆիլիպի 28-ամյա զարմիկն աշխատանքի բերումով Իսպանիա է ժամանել մայիսի 26-ին, իսկ 2 օր անց Կորդովում մասնակցել է 27 հոգանոց երեկույթի, ինչն արդեն իսկ ինքնամեկուսացման ռեժիմի խախտում է, քանի որ տեղի օրենքները թույլ են տալիս հավաքվել ոչ ավելի, քան 15 հոգանոց խմբերով: Ի դեպ, բելգիական լրատվամիջոցները պնդում են, որ երեկույթին մասնակցել է ոչ ավելի, քան 10-12 մարդ: Իսպանական ոստիկանությունն արդեն ստուգումներ է սկսել, ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին սպառնում է 10 հազար եվրո տուգանք: Այժմ արքայազնն ինքնամեկուսացման մեջ է Իսպանիայում: Նրա մոտ կորոնավիրուսի թույլ ախտանշաններ կան:

Արքայազն Իոահիմը Բելգիայի այժմյան թագավորի քրոջ՝ արքայադուստր Աստրիդ Բելգիացու որդին է, նա բելգիական թագավորության գահի 10-րդ գահաժառանգն է:



loading...