Հասցրել եք պրավալ տալ համավարակային վիճակը․ որո՞նք են Ձեր գործողությունները. Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Թորոսյանին


Հասցրել եք պրավալ տալ համավարակային վիճակը․ որո՞նք են Ձեր գործողությունները. Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Թորոսյանին
Մայիս 31 21:20 2020

Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Թորոսյան Արսեն, մի պահ պատկերացրեք, որ կյանքում մաքսիմում հասցրել եք ԷԽՈ-ի կաբինետ կառավարել, մեկ էլ հոպ` նշանակվել եք նախարար։

Դա էլ հերիք չի` դատական ակտը դիտավորությամբ չկատարելու ընթացքում (քրեական օրենսգիրքը ողջունում է Ձեզ), հասցրել եք պրավալ տալ երկրում առկա համավարակային վիճակը...

Որո՞նք են Ձեր գործողությունները։

Զգուշացում` Երևանի բոլոր խոշոր կամուրջներին գործում են ոստիկանական պարեկներ»։

Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հարց էր ուղղել՝ նշելով, թե․ 

«Եկեք պատկերացնենք, որ ցանկացած ոք, ում դուք բարևում եք, ում հետ խոսում եք, ում կողքով անցնում եք վարակված է կորոնավիրուսով:

 Պատկերացրեցի՞ք:

Որո՞նք են Ձեր գործողությունները»։