Հաջողությամբ խոցել եմ 500 մետր հեռավորության նշանակետը․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)


Հաջողությամբ խոցել եմ 500 մետր հեռավորության նշանակետը․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Մայիս 31 21:12 2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Ռազմահայրենասիրության իմ առաջին դասը նոր կարգավիճակում։

«Այսօր հանգստյան օրս անցկացրեցի մարտական հրաձգարանում: Ցերեկային հրաձգության ցուցաբերած արդյունքս, կարծում եմ, բավարար էր, քանի որ հաջողությամբ խոցել եմ 500 մետր հեռավորության նշանակետը: Առաջիկայում կփորձեմ կատարելագործել այդ ցուցանիշը:

Արցախի բոլոր զինապարտների մարտական հմտությունների շարունակական բարելավումը լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին»:



loading...