Ղասեմ Սոլեյմանիի մահվան վրեժը դեռ չի մոռացվել․ Մեջլիսի խոսնակ


Ղասեմ Սոլեյմանիի մահվան վրեժը դեռ չի մոռացվել․ Մեջլիսի խոսնակ
Մայիս 31 19:32 2020

ТАСС գործակալությունը փախանցում է, որ Թեհրանի ռազմավարությունը Վաշինգտոնի հետ հարաբերություններում ելնում է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելու տեսանկյունից, նման հայտարարությամբ կիրակի հանդես է եկել Իրանի Մեջլիսի նոր խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը:

«Մեր ռազմավարությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Սոլեյմանիի արյան համար վրեժն ավարտին հասցնելն է»,- Ղալիբաֆի խոսքը փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը: Նրա խոսքով՝ «գործը, որն սկսվել է ամերիկյան «Այն էլ-Ասադ» ավիաբազայի վրա իրականացված հարձակումից, կշարունակվի և կավարտվի տարածաշրջանից ԱՄՆ բանակի լիակատար դուրսմղմամբ»:

Մեջլիսի խոսնակը հավելել է, որ 11-րդ գումարման խորհրդարանը բանակցություններն ու փոխզիջումներն ամերիկյան կողմի հետ անօգուտ և վնասակար է համարում: