Ինեսսա Պետրոսյանին հոսպիտալացրել են. վարակված են նաև փաստաբանի ամուսինն ու երկու երեխաները


Ինեսսա Պետրոսյանին հոսպիտալացրել են. վարակված են նաև փաստաբանի ամուսինն ու երկու երեխաները
Մայիս 31 18:32 2020

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ մոտ կորոնավիրուս է հաստատվել: Պետրոսյանի ամուսինը՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը, ArmDaily.am-ի հետ զրույցում  նշել էր, որ ինքը ևս թեստ է հանձնել, սակայն իր մոտ թեստը բացասական է եղել։ Ինեսսա Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է, նրան երկու օր առաջ տեղափոխել են Արտաշատի ԲԿ, քանի որ Երևանի հիվանդանոցներում տեղ չի եղել: Թեստը դրական է եղել նաև նրա փաստաբան ամուսնու մոտ:

Նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց: Վարակված են նաև նրա երեխաներից երկուսը՝ դուստրը և որդին: Այժմ դուստրը փաստաբանի հետ հիվանդնոցում է, իսկ որդին՝ տանը: Միայն տան փոքրը վարակված չէ, բայց նա էլ դրական թեստով եղբոր հետ գտնվում է նույն տանը: