«Դավաճանությունը կարող ես ներել, բայց վիրավորանքը՝ ոչ». հայտնի կանայք՝ կյանքի մասին


«Դավաճանությունը կարող ես ներել, բայց վիրավորանքը՝ ոչ». հայտնի կանայք՝ կյանքի մասին
Մայիս 31 18:04 2020

«Տղամարդու հետ պետք է լավ լինի։ Վատ ես ինքս էլ կարող եմ ապրել»․ Մերիլին Մոնրո

 

«Անտարբերությունը կնոջը նյարդային է դարձնում, իսկ հոգատարությունը՝ քնքուշ։ Յուրաքանչյուր տղամարդ ունի այն, ինչին արժանի է»․ Ֆաինա Ռանևսկայա

«Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, դուք պետք է անեք այն, ինչ երբեք չեք արել»․ Կոկո Շանել

«Եթե կինը հանելուկային է թվում, ուրեմն՝ այստեղ տղամարդու մատն է խառը»․ Օդրի Հեփբերն

«Դժվար է անդիմադրելի լինել, եթե դու ծույլ ես»․ Սոֆի Լորեն

«Տունը պետք է լինի կնոջ աշխարհի կենտրոնը, բայց որ երբեք սահմանը»․ Մարգարեթ Թեթչեր

«Դավաճանությունը կարող ես ներել, բայց վիրավորանքը՝ ոչ»․ Աննա Ախմատովա

«Միայնությունն ու զգացողությունը, որ դու ոչ ոքի պետք չես, աղքատության ամենասարսափելի տեսակներն են»․ Մայր Թերեզա

«Զայրույթն ու կատաղությունն ի վիճակի չեն ոչ մի խնդիր լուծելու»․ Գրեյս Քելլի

«Եթե դու ինչ-որ բան ես անում ուրիշների համար առանց շնորհակալության խոսքերի սպասելու, ինչ-որ մեկը դա գրի է առնում ճակատագրերի գրքում ու քեզ է ուղարկում աներևակայելի երջանկություն, որի մասին դու չէիր էլ երազել»․ Անջելինա Ջոլի

«Տղամարդիկ ավելի քիչ են խաբում, քան կանայք, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսում են իրենց զգացմունքների մասին»․ արքայադուստր Դիանա

«Տղամարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա, բայց նրան այդ վիճակում թողնելն անթույլատրելի է»․ Սարի Գաբոր

«Երջանկությունն ամուր առողջությունն է ու վատ հիշողությունը»․ Ինգրիդ Բերգման

«Կյանքը չափազանց կարճ է, այդ պատճառով էլ սկսեք աղանդերից»․ Բարբարա Սթրեյզանդ

«Իսկական սերն այն չէ, որը դիմանում է տարիների բաժանման փորձությանը, այլ այն, որ դիմանում է տարիներով միասին լինելու փորձությանը»․ Հելեն Ռոուլենդ