Վրաերթ Կոտայքի մարզում. 23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին


Վրաերթ Կոտայքի մարզում. 23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին
Մայիս 31 17:38 2020

Երեկ՝ մայիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Դավիթ Թ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 48-ամյա Շամամ Ա.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: