Իտալիայում 12-ամյա տղան հանգիստ հեռացել է իրեն հետապնդող արջից


Իտալիայում 12-ամյա տղան հանգիստ հեռացել է իրեն հետապնդող արջից
Մայիս 31 17:00 2020

Իտալական Տրենտո նահանգում ծնողները նկարահանել են, թե ինչպես է իրենց 12-ամյա որդին հեռացել արջից: Տեսանյութը ներկայացրել է Euronews -ը:

 
 

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 12-ամյա Ալեսանդրոն ընտանիքի հետ լեռներում էր: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան հանգիստ հեռանում թփերի մեջ հայտնված արջից: Կադրում ծնողները հրահանգում են իրենց որդուն չվախենալ և դանդաղ իջնել սարը:

Գիշատիչը դանդաղորեն հետապնդում է Ալեսանդրոյին, այնուհետև բարձրանում է ետևի ոտքերի վրա, նայում շուրջը և շարունակում է գնալ իտալացու հետևից:

Շուտով արջը կորցնում է հետաքրքրությունը դեռահասի նկատմամբ և կանգ է առնում՝ հեռավորության վրա դիտելով Ալեսանդրոյին և նրա ընտանիքին:

Որպես կանոն, արջերը չեն որսում կամ ուտում մարդկանց: Նրանք հարձակվում են միայն այն ժամանակ, երբ պաշտպանում են իրենց տարածքը կամ նրանց թվում է, որ իրենց ինչ-որ բան է սպառնում: