Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմին կփոխարինեն Հայաստան ժամանած նորակոչիկները


Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմին կփոխարինեն Հայաստան ժամանած նորակոչիկները
Մայիս 31 15:52 2020

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան է ժամանել զինծառայողների առաջին խումբը` սահմանված ժամկետային զինծառայությունն ավարտած  զինվորների և սերժանտների պլանային փոխարինման համար։ 
Ինչպես հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը, մայիսի 31-ին շուրջ 100 զինծառայողներ, որոնց ծառայության ժամկետն ավարտվել է, տուն են վերադարձել, որոնց էլ կփախարինեն Հայաստան եկած մոտ 150 զինծառայողները։ 

Զինծառայողներին տուն են ուղարկում ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով։ ՀՌՕ զորահրամանատար, գեներալ–գնդապետ  Ալեքսանդր Դվորնիկովի որոշման համաձայն` անձնակազմի տեղափոխումն իրականացվում է ռազմական ինքնաթիռներով սոցիալական հեռավորության պահպանելով, օդանավը բեռնված է 50%–ով։ 

Ռազմակայանի բուժանձնակազմը բոլոր զինծառայողների բուժզննում է անցկացրել, ինչպես նաև ջերմաչափել նրանց։ 

Ռազմակայան ժամանելիս յուրաքանչյուր խումբ ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով (ձեռնոց, դիմակ, բախիլներ), անձնակազմը տեղափոխվում է բացառապես զինվորական ավտոբուսներով, որոնք նախապես հատուկ մշակվել են ախտահանիչ լուծույթներով։ 

Նորակոչիկները երկշաբաթյա կարանտինի կտեղափոխվեն «Սիվերսկի» ռազմական ավանում գտնվող Գյումրիի ռազմական կայազորի հատուկ նախապատրաստած տարածքներում։  Կարանտինի ընթացքում զինծառայողների հետ ադապտացման միջոցառումներ կանցկացվեն, նրանց ֆիզիկական վիճակի ամենօրյա մոնիթորինգ, ջերմաչափում և բուժզննում կիրականացվի։  Ռազմակայանի ռազմաքաղաքական աշխատանքի բաժնի սպաները նորակոչիկներին կծանոթացնեն զորամասի պատմությանն ու ավանդույթներին։ 

Հայաստանում ՀՌՕ ռուսական ռազմակայանում ծառայություն անցնելու համար զինծառայողները Հարավային և այլ ռազմական օկրուգների զորամասերից և ուսումնական կենտրոններից են։ Փոխարինման ժամանած նորակոչիկներին ռազմակայանի հրամանատարությունը նշանակում է կապավորի, հետախույզի, կինոլոգի, սակրավորի, դիպուկահարի, ԱԹՍ և ՀՕՊ միջոցների օպերատորի պաշտոնների։ 

Մինչև հուլիսի 1-ը նախատեսվում է զորակոչով ծառայություն անցնող շուրջ 1.5 հազար զինվորի և սերժանտի փոխարինում։ Պլանային փոխարինման ընթացքում ռազմակայանի անձնակազմի թիվն անփոփոխ կմնա։ 



loading...