Ուհանում շունն արդեն մի քանի ամիս է՝ հիվանդանոցում սպասում է կորոնավիրուսից մահացած տիրոջը


Ուհանում շունն արդեն մի քանի ամիս է՝ հիվանդանոցում սպասում է կորոնավիրուսից մահացած տիրոջը
Մայիս 31 14:50 2020

Չինական Ուհան քաղաքում շունը փետրվարից հիվանդանոցում սպասել է իր տիրոջը, որին հոսպիտալացրել են կորոնավիրուսի պատճառով։ Տերը մահացել է բուժումն սկսելուց ընդամենը 5 օր անց, հայտնում է The New York Post-ը։

Հիմա շունն ապրում է կլինիկայի նախասրահում ՝ ամենուրեք փնտրելով տիրոջը։ Կլինիկայի անձնակազմը և այցելուները արդեն երեք ամիս կերակրում են իրենց հիվանդի հավատարիմ ընկերոջը:

Հիվանդանոցի շենքում գտնվող սուպերմարկետի սեփականատերը պատմել է, որ շան տերը թոքաբորբ ուներ, իսկ նրան հիվանդանոց են տեղափոխել կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ: Նա փորձել է շանը դուրս բերել հիվանդանոցից, բայց ապարդյուն։ Հիվանդանոցի աշխատակիցները շանը նոր անուն են տվել՝ «Սյաո Բաո», թարգմանաբար ՝ փոքրիկ գանձ: