Թբիլիսիի կենտրոնում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել


Թբիլիսիի կենտրոնում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Մայիս 30 23:04 2020

Վրաստանի  ՆԳՆ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Թբիլիսիի կենտրոնում գտնվող զբոսայգում զանգվածային ծեծկռտուք է սկսվել, առնվազն երեք երիտասարդ վիրավորվել է։ Միջադեպի ժամանակ գործի էին դրվել դանակներ ու ձողեր: 

Ոստիկանությունը հարձակում գործելու մեղադրանքով ձերբակալել է 24 և 29-ամյա երիտասարդների:

Հետաքննությամբ պարզվել է, որ Ակակի Ծերեթելի պողոտայի պուրակում երիտասարդների միջև ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել են 29 և 32 տարեկան 2 երիտասարդ: 26-ամյա մեկ այլ երիտասարդ վնասվածք է ստացել բութ առարկայի հարվածից: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել՝ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:



loading...