Հնդկաստանում ամուսինը օձի միջոցով սպանել է կնոջը


Հնդկաստանում ամուսինը օձի միջոցով սպանել է կնոջը
Մայիս 30 22:55 2020

New York Post- ը գրում է, որ Հնդկաստանում տղամարդը սպանել է իր կնոջը՝ նրա մահճակալի մեջ մահաբեր կոբրա նետելով:

Մայիսի 7-ին Ուտրա անունով Հնդկաստանի բնակչուհուն տեղափոխել են հիվանդանոց, պարզվել է՝ կինը մահացած է։ Աղջկա ծնողները նրա ննջասենյակում գտել են կոբրա, որի խայթոցը դարձել է նրանց դստեր մահվան պատճառը:

Երբ որոշ ժամանակ անց Ուտրայի ամուսին Սուրաջը փորձել է ձեռք բերել նրա ունեցվածքը, նրան սկսել են կասկածել սպանության մեջ: Ոստիկանական քննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը նախկինում ևս փորձել է օձի օգնությամբ սպանել իր կնոջը:

Նախորդ անգամ կինը զոլավոր իժի խայթոցի հետևանքով կինը երկու ամիս բուժվել է հիվանդանոցում:

Ոստիկանությունը հատնաբերել է, որ տղամարդը շփվել է օձի տիրոջ հետ: Սուրաջը և օձի տերը ձերբակալված են, ընթանում է հետաքննություն:



loading...