Թբիլիսիում 11 մարդ վարակվել է կորոնավիրուսով. հավանական աղբյուրը բուժաշխատողն է


Թբիլիսիում 11 մարդ վարակվել է կորոնավիրուսով. հավանական աղբյուրը բուժաշխատողն է
Մայիս 30 22:47 2020

Վրաստանի Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ այսօր Թբիլիսիում 10 մարդ կորոնավիրուսով վարակվել է բուժաշխատողից:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, վերջին մեկ օրում Վրաստանում «Քովիդ-19»-ով վարակման 11 նոր դեպք է գրանցվել: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից հայտնել են, որ դեպքերից երկուսն արձանագրվել է Բոլնիսի շրջանում, իսկ մյուս 9-ը նախորդ հաստատված դեպքի հետ շփում ունեցած անձինք են: Նրանք բոլորը Թբիլիսիի բնակիչներ են:

Նշվում է, որ մայրաքաղաքում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չէր գրանցվել:
Գամկրելիձեն հայտնել է, որ առաջիկայում պարզ կդառնա՝ վարակման աղբյուրը բժիշկն է եղել, թե նրա ընտանիքի անդամը:

Փետրվարի 26-ից մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում արձանագրվել է վարակման 757 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 600-ի, այսինքն՝ ապաքինվել է վարակվածների 80 տոկոսը:



loading...