Հանճար և ոճրագործ․ Սթիվ Ջոբսի կյանքի հետաքրքիր մանրամասները


Հանճար և ոճրագործ․ Սթիվ Ջոբսի կյանքի հետաքրքիր մանրամասները
Մայիս 30 22:29 2020

1955 թվականի փետրվարի 14-ին լույս աշխարհ է եկել Սթիվ Ջոբսը, մարդ, ում անունը գիտի յուրաքանչյուր ոք: Նա հայտնի է ոչ միայն իր ՏՏ ոլորտում ունեցած ձեռքբերումներով և Apple-ով, այլ նաև մի շարք հետաքրքիր արկածներով: Նրա մասին խոսելիս կարծես հանճարի մասին խոսեն:

 
Առանց համարանիշների մեքենա

Իր արծաթե Mercedes-Benz SL55 AMG-ին Ջոբսը երբեք համարանիշներ չի ամրացրել: Ինչպե՞ս: Նա շատ մանրամասն ուսումնասիրել է ճանապարհային երթևեկության կանոնները, որոնք գործում էին Կալիֆոռնիայում, և բացահայտել, որ մեքենան համարանիշեր պետք է ունենա գնելուց առնվազն 6 ամսվա ընթացքում: Ջոբսը լիզինգային ընկերության հետ պայմանավորվել էր և 6 ամիսը մեկ նույն մակնիշի նոր մեքենա էր գնում:

Իսկ դրա պատճառն այն էր, որ Ջոբսի համար համարանիշները տգեղ էին: Ջոբսը նաև հեշտությամբ կայանում էր հաշմանդամների համար նախատեսված տեղում: 

Հագուստը՝ որպես համազգեստ

Աշխարհի ամենահարուստ ու խելացի մարդն ամեն օր նույն հագուստն էր կրում՝ սև Levi’s ջինս, New Balance սպորտային կոշիկներ և սև սովորական բլուզ: Սա միտումնավոր էր արվում, որպեսզի հագուստի ընտրության համար ժամանակ չվատնվի:

Սակայն նրա պահարանում սպիտակ հագուստ էլ կար: 2001 թվականին Տոկիոյում տեղի ունեցած MacWorld Expօ-ին Ջոբսին նկատել էին սև սմոքինգով: 

Դետալների սատանա

Ջոբսը պերֆեկցիոնիստ էր: Եթե ինչ-որ բան տեղի էր ունենում առանց նրա համաձայնության, նա անխիղճ էր դառնում. կարող էր նույնիսկ դադարեցնել աշխատանքը:

8 տարի կահույք ընտրելու համար

Սեփական տուն կառուցելը Ջոբսի համար միշտ դժվար է եղել: Երբ դեռ ամուսնացած չէր, ուներ մի սեղան, մի քանի աթոռ և մեկ ներքնակ, սակայն ընտանիք ունենալուց հետո էլ ոչինչ չփոխվեց: Նրա կինը հարցազրույցներից մեկում նշել է, որ Ջոբսից 8 տարի է պահանջվել, մինչև նա որոշել է բազմոց գնել: 

Մարդիկ՝ ոչնչացման պատճառ

Նա պահանջել է, որ Apple-ի գործարանում պատուհանները փակ լինեն: Ջոբսը վստահ էր, որ հասարակ մարդկանց չպետք է թույլատրել ինչ-որ բան բացել, թե չէ նրանք կարող էին ջարդել այն: Apple-ի ծրագրային ապահովման հիմքում ևս այս սկզբունքն է:

Բուժքույրերի քասթինգ

Նույնիսկ կյանքի վերջին շրջանում, գտնվելով հիվանդանոցում, նա 67 բուժքրոջ է զննել, մինչ ընտրել է 3-ին, որոնց թույլ է տվել խնամել իրեն:

Երբ թոքաբանը փորձում էր Ջոբսին հագցնել թթվածնային դիմակը (նա այդ ժամանակ գտնվում էր բարձր դոզայով քնաբերի ազդեցության տակ), նա ասաց, որ իրեն դուր չի գալիս դրա դիզայնը, և որ այլ բան բերեն:

 
 


loading...