Հետաքրքիր փաստեր կատուների մասին, որոնք բացատրում են նրանց վարքի տարօրինակությունները


Հետաքրքիր փաստեր կատուների մասին, որոնք բացատրում են նրանց վարքի տարօրինակությունները
Մայիս 30 22:09 2020

Կատուները շատ առեղծվածային էակներ են, սակայն իմանալով նրանց հոգեբանության և ֆիզիոլոգիայի որոշ առանձնահատկություններ՝ հնարավոր է դառնում հասկանալ նրանց վարքը։

 

Գիտե՞ք, որ կատվի ականջները կարող են պտտվել 180 աստիճանով, իսկ նրա լեզուն սանրի դեր է տանում։

  • Կատուների ականջները բավականին բարդ կառուցվածք ունեն։ Այսպես՝ կենդանու արտաքին ականջը ղեկավարվում է 32 մկանների կողմից։ Այս յուրահատկության շնորհիվ նրանք կարողանում են ականջները պտտել 180 աստիճանով և մարդուց 5 անգամ ավելի լավ լսել։
  • Կատվի ծնոտները միայն ուղղահայաց կարող են շարժվել, այդ պատճառով էլ նրանց համար շատ դժվար է սննդի մեծ կտորներ ծամելը։
  • Կատուներն իրենց պոչն օգտագործում են հավասարակշռություն պահպանելու և կտրուկ շրջադարձեր կատարելու համար։ Իմիջիայլոց, պոչի մեջ է կենտրոնացած կատվի ոսկորների 10%-ը։
  • Եթե դուք ցանկանում եք ձեր կատվին փողոց հանել, ապա նրան ճիշտ տարիքում սովորեցրեք դուրս գալուն։ Ավելի ճիշտ կլինի սովորեցնել, երբ կատուն կլինի 1.5 տարեկան։ Այս տարիքում կատուներն ավելի հեշտ են սովորում փողոցին։
  • Կատուները, ինչպես և մարդիկ, խնդիրներ են ունենում իրենց ատամների հետ։ Ամենատարածված խնդիրներից են չհավասարակշռված սնունդը, որի պատճառով ատամները ներքին կողմից են փչանում, և հիգիենայի բացակայություն, որի պատճառով ատամները փչանում են արտաքինից։ Մեծ դերակատարում ունեն նաև վնասվածքները։
  • Այս կենդանիների մոտ նույնպես հանդիպում են աջլիկներ և ձախլիկներ։ Սա պայմանավորված է նրանց սեռով։ Որպես կանոն, էգ կատուները փորում են աջ թաթով, իսկ արու կատուները՝ ձախ։