Շուտով օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն կունենանք․ վարչապետ


Շուտով օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն կունենանք․ վարչապետ
Մայիս 30 19:21 2020

Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը ավարտել է լաբորատոր փորձարկումները ու դիմել է Առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումները կազմակերպելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առողջապահության նախարարությունը շուտով՝ մի քանի օրվա ընթացքում այս պրոցեսը ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը։ Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն՝ օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն»,- նշեց նա։

 



loading...