Նախորդ օրվա դեպքերի նվազումից համաճարակաբանական իրավիճակի մեր գնահատականը չի փոխվում․ Փաշինյան


Նախորդ օրվա դեպքերի նվազումից համաճարակաբանական իրավիճակի մեր գնահատականը չի փոխվում․ Փաշինյան
Մայիս 30 18:56 2020

Չնայած երեկ նախօրեի համեմատ կորոնավիրուսով դրական դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակաբանական իրավիճակի մեր գնահատականը չի փոխվում։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք, մենք այս ընթացքում էլի ունեցել ենք նման նվազում, երբ մայիսի 25-ի 452 դեպքից հետո հաջորդ օրը՝ մայիսի 26-ին ունեցել ենք 289 դեպք, որից հետո էլի դեպքերը աճել են։ Նկատի ունեմ մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար արդյոք այսօրվա նվազումը որեւէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ»,- նշեց նա։

 

Վարչապետի խոսքով՝ կանոնների խստիվ պահպանումը անհրաժեշտ է, այդպես է լինելու առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Նա նաեւ հայտնեց, որ ոստիկանությունը օրվա ընթացքում մոտ 1300 վարչական իրավախատման վերաբերյալ արձանագրություն է կազմել,  տեսչական մարմինները մոտ 87 կազմակերպության գործունեությունը դադարեցնելու առաաջարկ են ներկայացրել պարետատանը։

 

Անդրադռանալով բողոքին, թե ինչու են նույն ընտանիքի անդամները տուգանվում, նա հիշեցրեց, որ փակ տարածքի կարգավիճակ է տրվել, ինչպես առեւտրի կետերին, այնպես էլ մեքենաներին։

 

«Հասարակական վայրերում նույն ընտանիքի անդամները պետք է կրեն դիմակներ։ Ընտանիքի անդամի հետ առանց դիմակի շփումը հնարավոր ենք համարում միայն տնային պայմաններում»,- ասաց նա։



Չնայած



loading...