Երեւանում Toyota-ն բախվել է Jeep-ին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել Kia Sorento-ին․ կա տուժած


Երեւանում Toyota-ն բախվել է Jeep-ին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել Kia Sorento-ին․ կա տուժած
Մայիս 30 18:04 2020

Երևանում այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել։

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 15։00-ի սահմանում Toyota Prius մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ դեպի Հերացի իջնող ճանապարհահատվածում, բախվել է կայանված Jeep մակնիշի ավտոմեքենային, այնուհետև անցել է ճանապարհի բաժանարար գոտու վրայով, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել Kia Sorento մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։