Հունիսի 15-ից Հունաստանը կբացի սահմանները 29 երկրի քաղաքացիների համար


Հունիսի 15-ից Հունաստանը կբացի սահմանները 29 երկրի քաղաքացիների համար
Մայիս 30 17:25 2020

Հունիսի 15-ից Հունաստանը սահմանները բացում է 29 երկրի քաղաքացիների համար: Ցուցակը կազմվել է զբոսաշրջիկների ծագման երկրների համաճարակաբանական պրոֆիլը ուսումնասիրելուց հետո, հայտնում է Հունաստանի Զբոսաշրջության ազգային կազմակերպությունը:

Նշվում է, որ Աթենքից և Սալոնիկից կկատարվեն միջազգային թռիչքներ:

Ցանկում ներառված են Գերմանիան, Ավստրալիան, Ավստրիան, Դանիան, Շվեյցարիան, Էստոնիան, Ճապոնիան, Իսրայելը, Չինաստանը, Խորվաթիան, Կիպրոսը, Բուլղարիան և այլ երկրներ: Այս երկրներից ժամանած զբոսաշրջիկները օդանավակայանում կորոնավիրուսի ընտրովի թեստ կհանձնեն: Բացի այդ, նրանց վրա կտարածվեն երկրում կիրառվող բոլոր սահմանափակումները:

Աստիճանաբար ցանկում փոփոխություններ կկատարվեն՝ պայմանավորված երկրների համաճարակաբանական իրավիճակով:

Նախատեսվում է, որ հուլիսի 1-ին երկրների ցանկն էապես կընդլայնվի:



loading...