Սիրելի՛ բալիկներ, աշակերտներ, վտանգում եք ձեր հարազատների կյանքը․ նախարարը՝ խնջույքների մասին


Սիրելի՛ բալիկներ, աշակերտներ, վտանգում եք ձեր հարազատների կյանքը․ նախարարը՝ խնջույքների մասին
Մայիս 30 14:18 2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը այսօրվա ուղիղ միացման ժամանակ նշեց, որ իրեն են հասնում տեղեկություններմ, որ որոշ դպրոցականներ կազմակերպում են դասարանական խնջույքներ։ Արայիկ Հարությունյանը կոչ արեց, որ դադարեցնեն նման խնջույքները։

Նա հիշեցրեց, որ երեխաները, դպրոցականները կարող են շատ թեթև տանել վարակումը, բայց եթե նրանք այդ վարակը փոխանցեն իրենց տարեց հարազատներին, ապա նրանք կարող են չդիմանալ կորոնավիրուսային հիվանդությանը և մահանալ։ Հարությունյանը ասաց, որ սրա մասին պետք է պարզ և բաց խոսել, առանց սեթևեթանքների։