Դետրոյթում բողոքի ցույցերի ժամանակ մարդ է սպանվել


Դետրոյթում բողոքի ցույցերի ժամանակ մարդ է սպանվել
Մայիս 30 12:51 2020

Ամերիկյան Դետրոյթ քաղաքում 1 մարդ մահացել է, ավելի քան 40-ը ձերբակալվել Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիկացու սպանությունից հետո բողոքի ցույցերի ընթացքում: Այս մասին հայտնում է Detroit News թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության պետ Ջեյմս Քրեյգին:

 

Ըստ նրա՝ անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել ամբոխի ուղղությամբ:

Այս պահին ոստիկանությունը չի հայտնաբերել կրակողին, բայց Քրեյգը պնդում է, որ նա իրավապահ չի եղել:

Ինչպես արդեն հայտնել էինք, սևամորթ տղամարդու մահից հետո ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր և ոստիկանության հետ բախումներ են սկսվել:



loading...