Դանիայում ֆուտբոլային խաղին երկրպագուները հետևել են Zoom տեսակապի միջոցով


Դանիայում ֆուտբոլային խաղին երկրպագուները հետևել են Zoom տեսակապի միջոցով
Մայիս 30 08:53 2020

Աշխարհում բռնկված համավարակի ընթացքում տեսազանգերը միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասն են դարձել: Անց են կացվում կոնֆերաններ, հանդիպումներ, քննարկումներ, դասընթացներ, իսկ ահա Դաիայում նաև ֆուտբոլային խաղն անց կացվեց տեսակապի միջոցով

Մայիսի 28-ին վերսկսվել է Դանիայի առաջնությունը: Փետրվարի վերջից երկրում խաղերն անցկացվում են առանց հանդիսականների, իսկ մարտի 9-ին առաջնությունը դադարեցվեց: Հիմա այն վերսկսվել է  և բացվել է «Օրհուս»-«Ռաններս» խաղով, որ անցկացվել է տեսակապի միջոցով

«Մենք փորձել ենք վերստեղծել խաղի մթնոլորտը, որ ֆուտբոլիստները կարողանան զգալ այն երկրպագուների աջակցությունը, ովքեր չեն կարողանում հաճախել խաղին: Ֆուտբոլիստները լսում են երկրպագուներին ու տեսնում են նրանց հենց իրենց կողքին»,- ասել է նախագծի գլխավոր կոորդինատոր Սորեն Կարլսենը:

Սրան գումարած՝ տրիբունաներում փակցվել են նաև երկրպագուների թղթե պատկերները:

Մարզադաշտում այս ամենը հագեցվել է նաև նաև երկրպագուների ձայներով: Ոչ հարիր արտահայտությունների կամ վիրավորանքների դեպքում երկրպագուների կապն անջատվել է մոդերատորների կողմից: Այս ամենին մի քանի թվային ստյուարդ է հետևել:

 

 



loading...