Թուրքիայում հունիսի 1-ից լողափերում կարգելեն ծխախոտ եւ կալյան ծխել


Թուրքիայում հունիսի 1-ից լողափերում կարգելեն ծխախոտ եւ կալյան ծխել
Մայիս 30 08:30 2020

TourDom.ru-ն տեղեկացնում է, որ Թուրքիայում հունիսի 1-ից լողափերում կարգելեն ծխախոտ եւ կալյան ծխել: 

Լողափերը յուրաքանչյուր զբոսաշրջիկից հետո կախտահանվեն: Նշվում է, որ տեղը պետք է ազատ մնա առնվազն 20 րոպե: Սրբիչների վրա արեւայրուք ընդունելը կարգելվի:

Բացի այդ, կարգելվի լողափում ծխախոտ եւ կալյան ծխելը:

Թուրքական հյուրանոցները, որոնք հակակորոնավիրուսային սերտիֆիկացում են անցել, կբացվեն հունիսից: