Հնդկաստանում կապիկները ներխուժել են լաբորատորիա և գողացել կորոնավիրուսով հիվանդների արյան նմուշները


Հնդկաստանում կապիկները ներխուժել են լաբորատորիա և գողացել կորոնավիրուսով հիվանդների արյան նմուշները
Մայիս 29 23:58 2020

Կապիկները ներխուժել են Հնդկաստանի բժշկական քոլեջի լաբորատորիա, հարձակվել աշխատակիցներից մեկի վրա և, ենթադրաբար, գողացել կորոնավիրուսով հիվանդ երեք մարդու արյան թեստերը: Հարձակվողներն անմիջապես փախել են դեպքի վայրից:

 

Շուտով կապիկներից մեկին նկատել են ծառի գագաթին. կենդանին նստել և կրծում էր գողացված նմուշը:

Քոլեջի աշխատակիցները մտավախություն ունեն, որ միջադեպը կհանգեցնի տարածաշրջանում կորոնավիրուսի էլ ավելի տարածմանը: Քոլեջում նշել են, որ կենդանիները նախկինում էլ են խնդիրներ առաջացրել, բայց նման լուրջ դեպք երբևէ չի եղել:

 
 
 
 

 

 



loading...