Վրաստանի խանութներում հանդերձարանները կգործեն


Վրաստանի խանութներում հանդերձարանները կգործեն
Մայիս 29 23:07 2020

Վրաստանում առևտրի կենտրոնների և առևտրի կետերի վերաբերյալ առողջապահության նախարարի կողմից հաստատված առաջարկությունների համաձայն՝ հանդերձարանները չեն փակվի, սակայն դրանք 2 ժամը մեկ պետք է ախտահանվեն հատուկ ախտահանիչ լուծույթներով: Իսկ աշխատանքային օրվա վերջում դրանք պետք է ախտահանվեն ամբողջությամբ:

 

Փաստաթղթի համաձայն ՝ առևտրի կենտրոններում առավոտյան պետք է չափվի անձնակազմի ջերմությունը: Պետք է տարածքում պահպանվի հեռավորությունը: Այցելուների մուտքն առանց դիմակների կարգելվի:

Բացի այդ, նախատեսվում է իրականացնել դրսից մուտք գործող օդի անվտանգ օդափոխություն։