ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել երկու բերանով աղջիկ (լուսանկարներ)


ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել երկու բերանով աղջիկ (լուսանկարներ)
Մայիս 29 22:33 2020

ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել երկու բերանով աղջիկ: Անոմալ երևույթը բժիշկները նկատել են դեռևս ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Ծնունդից կես տարի անց երեխային վիրահատել են, գրում է  BMJ Case Reports-ն:

 

Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հղիության երրորդ եռամսյակում պտղի դեմքի աջ կողմում նկատել են անոմալ զանգված: Բժիշկները ենթադրել են, որ դա կարող է լինել կիստա, տերատոմա կամ ֆիբրոզ դիսպլոդիա:

Միայն երեխայի ծննդից հետո պարզեցին, որ դա 1 սմ-ոց երկրորդ բերան է՝ փոքրիկ ծնոտով, չծկթած ատամներով և թերաճ լեզվով, որը կրկնում է հիմնական լեզվի գործողությունները:

Պատճառը եղել է դիպրոզոպիան՝ հազվադեպ հանդիպող արատ, որն առաջացնում է դիմածնոտային օրգանների գործողությունների կրկնություն:

Աղջիկը 6 ամսականում վիրահատվել է, նրա երկրրդ բերանը հեռացրել են, այժմ երեխան ոչնչով չի տարբերվում իր տարեկից մյուս փոքրիկներից: