«Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ. էնքան կարևոր հարցեր կան». Անդրանիկ Քոչարյան


«Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ. էնքան կարևոր հարցեր կան». Անդրանիկ Քոչարյան
Մայիս 29 21:20 2020

«Յուրի Խաչատուրովն ունի ևս 2 օր ժամանակ, որպեսզի ներկայանա Ապրիլյանի քննիչ հանձնաժողով և պատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին: Ես հիմա շատ կարևոր հայտարարություն եմ անում հատկապես պարոն Էդվարդ Նալբանդյանին լսելուց հետո»,- այսօր՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա հայտնեց, որ կան մի շարք հարցեր, որոնց Խաչատուրովը պետք է պատասխանի. «Դրանք էնքան կարևոր են, որ ես հիմա էս հայտարարությունն անում եմ: Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով նշանակել հանձնաժողովի նիստ և ուղղել հարցեր պարոն Խաչատուրովին՝ պարոն Նալբանդյանին լսելուց հետո»,- ասաց Քոչարյանը։