Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի


Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի
Մայիս 29 20:02 2020

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Այս մասն տեղեկատվությունը հրապարակված է Երևանի կենդանաբանական այգու Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

«Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը մարդկանց հնարավոր մեծ հոսքը այգի: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ: Նաև նշվում է, որ հունիսի 2-ից այգին կրկին կաշխատի բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները: Երևանի կենդանաբանական այգին իր աշխատանքը վերսկսել է մայիսի 18-ից: