Կորոնավիրուսից մահացած 80-այմա կնոջ հուղարկավորության ժամանակ վարակված նրա աղջիկները ևս մահացել են


Կորոնավիրուսից մահացած 80-այմա կնոջ հուղարկավորության ժամանակ վարակված նրա աղջիկները ևս մահացել են
Մայիս 29 19:21 2020

Կորոնավիրուսից մահացած 80-անց կնոջ հուղարկավորության ժամանակ արտակարգ իրավիճակի կանոնները չպահպանելու հետեւանքով նրա երկու դուստրերը վարակվել են, եւ նրանք նույնպես մահացել են. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Այս դեպքով ունենք մեկ ընտանիքից մահացած երեք հոգի»,- ասաց վարչապետը անդրադառնալով միջադեպին։ 

«Ինչո՞ւ ենք մենք ասում՝ կրեք դիմակներ, քանի որ այսօր հանրապետությունում ունենք հազարավոր ասիմպտոմ դեպքեր, այսինքն՝ այդ մարդիկ նույնիսկ իրենք չգիտեն, որ հիվանդ են: Այդ մարդիկ չունեն որեւէ բողոք, որպեսզի դիմեն որեւէ առողջապահական հիմնարկ, թեստավորվեն, եւ պարզվի նրանց՝ հիվանդ լինելու հանգամանքը: Նրանք, ովքեր գիտեն, որ իրենք հիվանդ են, ավելի զգույշ են, եւ հարազատներն են ավելի զգույշ: Եվ այս պարագայում մենք այս պարզագույն կանոնների պահպանմամբ, եթե նույնիսկ առնչվենք այդ ասիմպտոմ դեպքերի հետ, ունենք 95 տոկոս հավանականություն, որ չենք վարակվի նրանցից: Եթե մենք ինքներս ենք ասիմպտոմ հիվանդ, ունենք 95 տոկոս հավանականություն, որ այս կանոնների պահպանման պարագայում չենք վարակի ուրիշների»,- ասաց վարչապետը:



loading...