Դատարանը որոշել է ևս 2 ամսով երկարաձգել Գևորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը


Դատարանը որոշել է ևս 2 ամսով երկարաձգել Գևորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը
Մայիս 29 19:10 2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեկ որոշել է ևս 2 ամսով երկարաձգել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։

«Գևորգ Լոռեցյանին փորձում են այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել։ Վերաքննիչ քրեական դատարանը նույնպես եզրահանգման է եկել, որ Քրեական օրենսգրքի այլ հոդվածով կատարվում են քննչական գործողություններ։ Առավել մանրամասն այս պահին չեմ կարող հայտնել»,- ասել է նա։