Ռուսաստանում երեխաների հարցերով մարդու իրավունքների պաշտպանը 7-րդ անգամ է մայրացել


Ռուսաստանում երեխաների հարցերով մարդու իրավունքների պաշտպանը 7-րդ անգամ է մայրացել
Մայիս 29 13:27 2020

Ռուսաստանում երեխաների հարցերով մարդու իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան ունեցել է իր 5-րդ որդուն՝ 7-րդ երեխային։ Այս մասին Կուզնեցովան գրել է իր ինստագրամյան էջում՝ կցելով իր ու երեխայի նկարը։

«Այսօր լույս աշխարհ եկավ Նոր մարդը, իսկ մեր ընտանիքում հիմա 7 երեխա կա՝ 5-ը՝ տղա, իսկ իմ ծնողներն արդեն 10 թոռնիկ ունեն։ Եվ դա երջանկության իմ պարզ հաշվարկն է»,- գրել է բազմազավակ մայրը։