Ղազախստանում կորոնավիրուսով մոտ 10 հազար վարակված կա


Ղազախստանում կորոնավիրուսով մոտ 10 հազար վարակված կա
Մայիս 29 16:44 2020

«Գազետան» գրում է, եթե Ղազախստանում պահպանվի վիճակագրական տեմպը, ապա կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր կգերազանցի 10 հազարի սահմանը։ Ներկա պահին, քանի դեռ այսօրվա տվյալները չեն հրապարակվել, վարակվածների ընդհանուր թիվն այնտեղ 9932 է։ 

Վարակվածներից գրեթե 4,5 հազարն ապաքինվել է։ Գրանցվել է մահվան 37 դեպք։

Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված վարակման դեպքերը եղել են 356-ը, սակայն դա ռեկորդային չէ Ղազախստանի համար։ Ռեկորդայինը եղել է մայիսի 26-ի ցուցանիշը՝ 438 վարակում։



loading...