Չհամախմբեցի՛ր բոլորիս, դե հիմա էլ միայնակ, իհարկե քո անփառունակ թայֆայի հետ պատասխան կտաս․ Մենուա Հարությունյան


Չհամախմբեցի՛ր բոլորիս, դե հիմա էլ միայնակ, իհարկե քո անփառունակ թայֆայի հետ պատասխան կտաս․ Մենուա Հարությունյան
Մայիս 29 15:37 2020

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Հիշում եք չէ, որ վիրուսի տարածման ամենասկզբից Նիկոլին կոչ արեցի գերությունից ազատ արձակել նախագահ Ռոբերտ Քոչարյանին և իր շուրջ համախմբել ողջ քաղաքական դաշտն ու հասարակությանը , որպեսզի բոլորս միասին՝ ուս-ուսի դիմագրավենք ու պայքարենք կոռոնավիրուսի ու դրան հաջորդող տնտեսական արհավիրքին, բայց Նիկոլը ազգի առողջությունն ու Հայաստանի տնտեսության ապագան ստորադասեց սեփական իշխանությունը ամեն գնով պահելուն ու իր քաղաքական ընդդիմախոսներին հալածելու գործին …

Չհամախմբեցի՛ր բոլորիս, դե հիմա էլ միայնակ, իհարկե քո անփառունակ թայֆայի հետ պատասխան կտաս, թե ինչու է Հայաստանը դարձել համաճարակային համաշխարհային էպիկենտրոն և ինչու է Հայաստաանի տնտեսությունը կանգնել կոլապսի առջև…

Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ և որքան շուտ մենք սա հասկանանք, այդչափ շուտ կսկսենք համախմբվել ու կասեցնել Հայաստանի գահավիժումը…»։